Սպորտլանդիա

Կարենիսի   միջնակարգ  դպրոցում  անցկացվեց  սպորտլանդիա

նվիրված  Անկախ Հայաստանի 100-ամյա պատմությանը , Հայրենական մեծ պատերազմին և մայիսյան հերոսամարտերին:

 

<>

Մայիսի 18-ին Կարենիսի միջնակարգ դպրոցում անցկացվեց միջոցառում՝ նվիրված Անկախ Հայաստանի 100-ամյա պատմությանը , Հայրենական մեծ պատերազմին և մայիսյան հերոսամարտերին:
Ցերեկույթը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լենա Դավթյանը՝ 6-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների սովորողների մասնակցությամբ:
Միջոցառման խորագիրն էր. << Ո՛վ հայ ժողովուրդ, քո հաղթանակը քո միասնական ուժի մեջ է >>:

ԲԻԶՆԵՍ ԳԱՂԱՓԱՐ

Այսօր՝ մայիսի 18-ին Կարենիսի միջնակարգ դպրոցի 2-րդ և 3-րդ երկհամակազմ դասարանում դարձյալ ձեռնարկատիրությունը տեխնոլոգիայում հերթական ինտեգրված դասն էր:
Դասի թեման էր. ԲԻԶՆԵՍ ԳԱՂԱՓԱՐ
ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ
ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՊԱՍՏԱՌ
Արդյունքում ստացվեց հիանալի դաս: Երեխաները սպասքադրեցին սեղանները, պատրաստեցին համեղ աղցան, բուտերբրոդներ և վայելեցին իրենց ձեռքով պատրաստածը: Դասի ընթացքում կրկնեցին ձեռնարկատիրության մասին ունեցած դիտելիքները:
Դասն անցավ բավականին ուրախ, ջերմ մթնոլորտում:
Դասի կազմակերպիչ դասվար՝ Հասմիկ Մկրտիչյան

Այբբենարան

Ճամփաներով Այբ-ի, Բեն-ի
Որքան մարդիկ են քայլել ու անցել,
Այսօր էլ մենք ենք մի քայլ կատարել,
Այբբենարանին հրաժեշտ տվել…
Այսօր Կարենիսի միջնակարգ դպրոցում տոն էր…
Դպրոցում տեղի ունեցավ 1-ին դասարանի աշակերտների <<Հրաժեշտ այբբենարանին >> խորագրով միջոցառումը: Այն շատ հետաքրքիր էր ու յուրօրինակ:
Դասվար Գոհար Հակոբյանի ջանքերով ևս մեկ սերունդ սովորեց մայրենի լեզվի տառերը և դարձավ տառաճանաչ…
Բարի ե՛րթ ձեզ, սիրելի՛ աշակերտներ…

Հայաստանը մեր հայրենիքն է

Այսօր Կարենիսի միջնակարգ դպրոցի 2-3-րդ երկհամակազմ դասարանում դասղեկի ժամը նվիրված էր
<< Հայաստանը մեր հայրենիքն է >> թեմային:
Աշակերտները սիրով էին պատրաստվել դասին:
Նրանք նախապես հանձնարարություն էին ստացել գրել շարադրություն << Ես սիրում եմ իմ հայրենիքը >> թեմայով:
Շարադրություններն ընթերցելուց հետո խոսեցին Հայաստանի, հայ ժողովրդի հերոսական անցյալի՝մայիսյան հերոսամարտերի մասին, ասմունքով , երգով արտահայտեցին իրենց սերը հայրենիքի նկատմամբ:
Հայրենասիրական ոգին արթնացել էր նրանցից յուրաքանչյուրի հոգում…
Դասի ավարտին ծաղիկներով այցելեցին գյուղի կենտրոնում
գտնվող հուշարձանին՝ այդպիսով իրենց հարգանքի տուրքը մատուցելով Հայրենական Մեծ պատերազմի զոհվածներին և հանուն հայրենիքի ազատության նահատակվածներին…
Դասվար՝ Հասմիկ Մկրտիչյան

Ավետման տոն

Կրկին տոնական մթնոլորտ էր Կարենիսի միջնակարգ դպրոցում: ՀԵՊ ուսուցիչ Հասմիկ Մկրտիչյանը կազմակերպել էր համադպրոցական միջոցառում՝ նվիրված << Ավետման, Մայրության և գեղեցկության >> տոնին: Մասնակցում էին դպրոցի 2- 8-րդ դասարանների աշակերտները:
Միջոցառմանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի Հրազդանի տարածաշրջանի պատասխանատու՝ Անժելա Ղլեջյանը և Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Իսահակ քահանա Մարգարյանը:
Կատարվեց նաև կրթօջախի օրհնություն:

 

 

Թենիսի մրցույթ

Այսօր կայացավ թենիս  մարզաձևի տարածքային  փուլը, որտեղ  մասնակցում  էին Չարենցավանի  և հարակից  գյուղերի  հավաքական  թիմերը:

Հաղթելով  բոլոր  դպրոցների  թիմերին Կարենիսի  միջնակարգ  դպրոցի  թիմը     /Կոնջորյան  Կամո, Խաչատրյան  Թադևոս, Դավթյան  Բենիկ/

գրավեց  առաջին  տեղը  և անցավ  մարզային  փուլ: Կեցցեք տղաներ:

Միջինք

Կարենիսի  միջնակարգ  դպրոցում  մեծ  խանդավառությամբ  նշվեց  Միջինքի ծեսը:

Անիրավ տնտեսի կիրակիից հետո , Մեծ Պահքի 24-րդ օրը կոչվում է Միջինք, դա նշանակում է ,որ մեծ պահքը հասել է իր կեսին:
Համաձայն ժողովրդական սովորության միջինքի մեջ դրվում էր որևէ նշան՝ դրամ , ուլունք և այլն:
Ում բաժնից որ դուրս գար, այդ տարվա ընթացքում նրա հաջողությունն ապահովված էր:

ՀԵՊ ուսուցիչ՝ Հասմիկ Մկրտիչյան

7 մարտ 2018 թվական

Ձեռնարկատիրությունը տեխնոլոգիայում

Այսօր Կարենիսի միջնակարգ դպրոցի 2-րդ և 3-րդ դասարանների աշակերտները հերթական՝ ձեռնարկատիրությունը տեխնոլոգիայում ինտեգրված դասն իրականացրեցին:
Մարտի 8-ի կապակցությամբ որոշել էին գունավոր թղթերից ծաղկեփնջեր պատրաստել:
Դասի թեման՝ Բիզնես գաղափար
1. Աշակերտները թվարկեցին ձեռներեցի հատկանիշները:
2. Խոսեցին նորարարության և ստեղծարարության մասին:
3. Անցկացրեցին շուկայի հետազոտություն:
4. Կատարվեց ուսումնասիրությունների և հետազոտությունների վերլուծություն:
5. Կատարվեց աշխատանքի պլանավորում
6. Ըստ պլանավորած քայլերի կատարեցին աշխատանքը՝ գունավոր թղթերից պատրաստեցին յուրօրինակ ծաղկեփնջեր, որոնք նվիրեցին մայրիկներին, իսկ առջևում դեռ << Մայրության և գեղեցկության տոնն է>> և նախատեսել են նմանատիպ աշխատանքներ պատրաստել վաճառքի նպատակով: Դասը բավականին հետաքրքիր և ուսուցողական էր:
Դասվար՝ Հասմիկ Մկրտիչյան